• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

25 հունիսի, 2023

Հունիսի 25-ին կայացավ Ֆրանսիայի Լը Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Տարեվերջյան այս միջոցառմանը ներկա էին Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըստիեն, մոտակա քաղաքներից՝ Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Նորվան Արք․ Զաքարեանը, Լը Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ և ծնողներ։

Դեսպանության ներկայացուցիչը, շնորհավորելով շրջանավարտներին, հաջողություն մաղթեց նրանց հետագա ուսումնառության ընթացքում։ Երախտագիտության խոսքեր ուղղվեցին «Դպրոցասեր»-ի տնօրինությանը` ի դեմս տնօրեն Հայկ Սարգսյանի, դպրոցի ուսուցիչներին, «Դպրոցասեր»-ի Տիկնանց և բարեկամների ասոցիացիային՝ ի դեմս նախագահ Աղավնի Սարիկայայի, հայոց լեզվի և հայապահպանության գործում կարևոր ներդրման համար, ինչպես նաև Ֆրանսիայի իշխանություններին՝ ֆրանսահայ կրթական հաստատությունների գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար։

Ծանոթություն․ «Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոնստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Լը Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: